Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for March 26th, 2013

    Հայտնի է դարձել Կիպրոսի ամենախոշոր բանկի նոր կառավարչի անունը

    Tuesday, March 26th, 2013

    Կիպրոսի Կենտրոնական բանկը Դինոս Քրիստոֆրիդիսին (Dinos Christofrides) երկրի խոշորագույն բանկի` Bank of Cyprus–ի, հատուկ կառավարիչ է նշանակել, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` վկայակոչելով հենց Քրիստոֆիդիսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    Հայաստանի ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել` 8 տոկոս

    Tuesday, March 26th, 2013

    2013 թվականի մարտի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:

    Հայաստանում փողի զանգվածի ծավալը հունվարին աճել է 2%–ով՝ գերազանցելով 1346,9 մլրդ դրամը

    Tuesday, March 26th, 2013

    Հայաստանում 2013թ.-ի փետրվարին փողի զանգվածի ծավալը հունվարի համեմատ աճել է 2%–ով և կազմել է ավելի քան 1346,9 մլրդ դրամ:

    Հայաստանում մարտի 26–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 418,95 դրամ է կազմել

    Tuesday, March 26th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 26–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 418,95 դրամ է կազմել։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 26–ին 418,02 դրամ է կազմել

    Tuesday, March 26th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 26–ին, մարտի 25–ի համեմատ, կրճատվել է 0,13 կետով և կազմել է 418,02 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում փողի բազան փետրվարին աճել է 3,6%–ով և կազմել է 679,5 մլրդ դրամ

    Tuesday, March 26th, 2013

    Հայաստանում փողի բազան 2013 թվականի փետրվարին նախորդ ամսվա համեմատ աճել է 23,6 մլն դրամով կամ 3,6%–ով և կազմել է 679,5 մլրդ դրամ։Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարը փետրվարի վերջին կազմել է ավելի քան 397,7 մլրդ դրամ` հունվարի վերջի 400,7 մլրդ դրամի դիմաց։

    Կոնվերս Բանկը բացեց «Աշտարակ» մասնաճյուղը

    Tuesday, March 26th, 2013

    Մարտի 26-ին Աշտարակ քաղաքում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 34-րդ մասնաճյուղը:

    Bank of Cyprus–ի ղեկավարը լքում է պաշտոնը

    Tuesday, March 26th, 2013

    Կիպրոսի բանկային համակարգի փրկության ծրագրերի հրապարակումից հետո Bank of Cyprus–ի ղեկավար Անդրեաս Արտեմիսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս, հաղորդում է РБК–ն` հղում անելով Բի–բի–սի–ին։

    Ոսկու գինը Լոնդոնում առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում նվազել է մինչև 1600 դոլար մեկ ունցիայի դիմաց

    Tuesday, March 26th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում ոսկու spot գինը դրա առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ մեկ շաբաթից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ ֆիքսվել է մեկ ունցիայի դիմաց 1600 դոլարի մակարդակում։ Լոնդոնում AM Fixing գինն այսօր նվազել է 0.3 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1597,25 դոլար մեկ ունցիայի դիմաց։ Դա 2013 թվականի մարտի 18–ից ամենացածր ցուցանիշն է։

    Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան 2012 թ.–ի IV եռամսյակում աճել է 20%–ով` մինչև 166,7 մլրդ դրամ

    Tuesday, March 26th, 2013

    Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան հանրապետության բանկերում գործող դրամական փոխանցումների միջազգային համակարգերով 2012 թվականի չորրորդ եռամսյակում ավելացել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմար 20 տոկոսով` մինչև 166.7 մլրդ դրամ, ասվում է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» 2012 թվականի չորրորդ եռամսյակի համարում։