ԱԽՏ բորսաները բացվել են առավելապես նվազմամբ Եվրոպայի համար մտավախությունների ֆոնին

26.03.2013 12:42
ԱԽՏ բորսաները բացվել են առավելապես նվազմամբ Եվրոպայի համար մտավախությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երեքշաբթի՝ մարտի 26-ի, առուվաճառքները բացվել են հիմնականում նվազման ֆոնին, քանի որ Կիպրոսի բանկային հատվածի վերակազմավորման ծրագիրը կարող է վտանգել Եվրոպայի այլ երկրների բանկային դեպոզիտների անվտանգությանը, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առքուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0.67 տոկոսով՝ մինչև 12461,79 կետ: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում կորցրել է 0.69 տոկոս՝ հասնելով 4965 կետի: Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,08 տոկոսով՝ հասնելով 1979,3 կետի:

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը երկուշաբթի գիշերը հանեց Կիպրոսի դեֆոլտի վտանգը` համաձայնության հասնելով Նիկոսիային 10 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության տրամադրելու ուղղությամբ։ Համաձայնագրի պայմաններով` ԿԻպրոսի` մեծությամբ երկրորդ բանկը` Laiki Bank–ը, կվերակազմավորվի։ Մինչև 100 հազար եվրոյի բոլոր դեպոզիտները, ինչպես նաև «լավ» վարկերը Laiki Bank–ից կանցնեն Bank of Cyprus։ 100 հազար եվրոյից ավելի դեպոզիտների հարկը Bank of Cyprus–ում կկազմի մոտ 30 տոկոս։ Մինչև 100 հազար եվրոյի ավանդները չեն տուժի։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post