26.03.2013 13:29
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան հանրապետության բանկերում գործող դրամական փոխանցումների միջազգային համակարգերով 2012 թվականի չորրորդ եռամսյակում ավելացել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմար 20 տոկոսով` մինչև 166.7 մլրդ դրամ, ասվում է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» 2012 թվականի չորրորդ եռամսյակի համարում։
Բանբերի տվյալների համաձայն` դրամական փոխանցումների միջազգային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների անդամ–առևտրային բանկերով դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 191.4 մլրդ դրամ` 2011 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 22 տոկսով, իսկ դեպի Հայաստան փոխանցումների թիվը կազմել է 755 հազար։ Միաժամանակ չորրորդ եռամսյակում դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է Հայաստանից փոխանցումների ծավալը 7.8 անգամ։
Ինչպես նշվում է ԿԲ բանբերում, դեպի Հայաստան դրամական միջազգային համակարգերով մեկ փոխանցման ծավալը միջինը կազմել է 254 հազար դրամ։
Միաժամանակ 2012 թվականի չորրորդ եռամսյակում առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց վճարները կազմել են մոտ 74.4 մլրդ դրամ` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատածի ահմեմատ 32 տոկոսով։ Միաժամանակ վճարի չափը միջինը կազմել է 5.1 մլն դրամ (2011 թվականի IV եռամսյակի համեմատ աճը` 1.5 մլն դրամով)։Միաժամանակ ֆիզիկական անձանց փոխանցումներն արտասահման բանկերի թղթակցային հաշիվներով կազմել են 61.5 մլրդ դրամ (անկումը` 8,7 մլրդ դրամով)։($1 – 418,15 դրամ է)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: