Ոսկու գինը Լոնդոնում առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում նվազել է մինչև 1600 դոլար մեկ ունցիայի դիմաց

26.03.2013 15:37
Ոսկու գինը Լոնդոնում առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում նվազել է մինչև 1600 դոլար մեկ ունցիայի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում ոսկու spot գինը դրա առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ մեկ շաբաթից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ ֆիքսվել է մեկ ունցիայի դիմաց 1600 դոլարի մակարդակում։ Լոնդոնում AM Fixing գինն այսօր նվազել է 0.3 տոկոսով և պաշտոնապես կազմել է 1597,25 դոլար մեկ ունցիայի դիմաց։ Դա 2013 թվականի մարտի 18–ից ամենացածր ցուցանիշն է։

Ինչպես հայտնում է РБК–ն, ոսկու տրոյական մեկ ունցիան էժանացել է 5.00 դոլարով` սրբագրվելով ժամկետային շուկայի ընթացիկ գներով։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային ցուցանիշները նախորդ հինգ առևտրային օրերին (դոլ/ունցիա).

- 25 մարտի– 1602,25 (AM Fix), 1599,25 (PM Fix);
- 22 մարտի – 1611,50 (AM Fix), 1607,75 (PM Fix);
- 21 մարտի – 1608,75 (AM Fix), 1613,75 (PM Fix);
- 20 մարտի – 1611,50 (AM Fix), 1607,50 (PM Fix);
- 19 մարտի – 1602,50 (AM Fix), 1610,75 (PM Fix).

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 13–ից Լոնդոնում ոսկու գինը մնում է ունցիայի դիմաց 1700 դոլարից ցածր մակարդակում։ Այդ թվում, 2013 թվականի փետրվարի 21–ին այն նվազել է մինչև այս տարվա ամենացածր ցուցանիշը` 1568,50  դոլար ունցիայի դիմաց։
-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև