Կոնվերս Բանկը բացեց «Աշտարակ» մասնաճյուղը

26.03.2013 17:05
Կոնվերս Բանկը  բացեց «Աշտարակ» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/.  Մարտի 26-ին Աշտարակ քաղաքում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 34-րդ մասնաճյուղը:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից,  «Աշտարակ» մասնաճյուղը լավագույն կերպով հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:

Բանկից հիշեցնում են, որ մարտի սկզբին շահագործման հանձնվեց նաև Կոնվերս Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղը: Բացի այդ, մարտի սկզբին նոր հասցեում բարելավված նոր պայմաններով վերագործարկվեց նաև Սևան քաղաքի մասնաճյուղը:

Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 15, իսկ ՀՀ մարզերում 19 մասնաճյուղ` ներառյալ երկու Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում:
Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործել իր բանկ-հաճախորդ հարաբերությունները` Կոնվերս Բանկը շարունակաբար բարելավում է և՛ իր մասնաճյուղերը, և՛ առաջարկվող պրոդուկտները` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:

Վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով, գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած ցուցանիշը: Մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Բանկի ակտիվ գործունեության և հաճախորդների ցուցաբերած բարձր վստահության մասին է վկայում նաև տրամադրած պլաստիկ քարտերի գրեթե 90 տոկոս աճը, որոնց քանակն արդեն իսկ գերազանցել է 100,000-ի սահմանագիծը:

Շուտով կբացվի Կոնվերս Բանկի ևս մեկ նոր մասնաճյուղ՝ Դիլիջան քաղաքում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև