Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013թ.–ի փետրվարի վերջին կազմել է 458,8 մլրդ դրամ

27.03.2013 12:13
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013թ.–ի փետրվարի վերջին կազմել է 458,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013 թվականի փետրվարի վերջին կազմել է 458,8 մլրդ դրամ` հունվարի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ ավելանալով 1,6 տոկոսով: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:

Միաժամանակ, տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները փետրվարի վերջին կազմել են ավելի քան  389  մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների շուրջ 84,8 տոկոսը՝ նախորդ տարվա հունվարի վերջի համեմատ աճելով 1,5 տոկոսով:

Հայաստանի տնային տնտեսությունների դրամային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում  կազմել է շուրջ 208,6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6,7տոկոսով:

Առևտրային բանկերի կողմից 2013թ.–ի փետրվարի վերջին  ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1267,3 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 1,7 տոկոսով:

2013 թվականի փետրվարի 28-ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ: ($1 – 418,02 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև