ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները 2013թ.–ի փետրվարին ավելացել են 1,7%-ով՝ գերազանցելով 1 551,7 մլրդ դրամը

27.03.2013 12:26
ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները 2013թ.–ի փետրվարին ավելացել են 1,7%-ով՝ գերազանցելով 1 551,7 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2013թ.-ի փետրվարին, հունվարի  համեմատ, ավելացել են 1,7 տոկոսով և կազմել 1 551,7 մլրդ դրամ,  ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դրամով տրամադրված վարկերը փետրվարին, հունվարի համեմատ, կրճատվել են 0,2 տոկոսով՝ կազմելով ավելի քան 537,5 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով վարկերը ավելացել են 2,8%-ով և կազմել են ավելի քան 1014,1 մլրդ դրամ։

Աղբյուրի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին (24,9 տոկոս), այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 386,3 մլրդ դրամ են ուղղել (աճը հունվարի ցուցանիշի համեմատ կազմել է 1,3 տոկոս):

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 21 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը անցյալ ամսվա համեմատ ավելացել է 2,5 տոկոսով և կազմել է շուրջ 326,2 մլրդ դրամ:

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 19,5% տոկոս մասնաբաժնով, որոնք հունվարի համեմատ ավելացել են 0,5 տոկոսով: Առևտրային բանկերի սպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում փետրվարի վերջին կազմել են շուրջ 301,9 մլրդ դրամ:

2013թ.-ի փետրվարի 28-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 418,02 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև