«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն սկսել է միջազգային փոխանցումներ իրականացնել COINSTAR MONEY TRANSFER համակարգով

28.03.2013 10:21
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն սկսել է միջազգային փոխանցումներ իրականացնել COINSTAR MONEY TRANSFER  համակարգով

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվն ավելացավ ևս մեկով:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ բանկի բոլոր 16 մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի հաճախորդները հնարավորություն կունենան դրամական փոխանցումներ իրականացնել նաև COINSTAR MONEY TRANSFER (Մեծ Բրիտանիա) միջազգային համակարգով: COINSTAR MONEY TRANSFER համակարգի ներդնումը հնարավորություն կտա Բանկի հաճախորդներին կատարել արագ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլով և եվրոյով ամբողջ աշխարհով մեկ` ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներում տեղակայված բազմաթիվ սպասարկման կետերի միջոցով:

Նոր համակարգերի ներդրմամբ Բանկն ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային դրամական փոխանցումների ոլորտում: Մենք այն սակավաթիվ բանկերից ենք, որտեղ ներդրված են և հաջողությամբ գործում են այսքան մեծ թվով միջազգային դրամական փոխանցումների համակարգեր:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդեն իսկ իրականացնում է դրամական փոխանցումներ «MONEYGRAM», «ANELIK», «БЫСТРАЯ ПОЧТА», «UNISTREAM», «INTELEXPRESS» և «AVERS»  համակարգերով, ինչպես նաև առանց հաշվի բացման «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական փոխանցումներ Ռուսաստանից դեպի Հայաստան:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25