Moody’s–ը հաստատել է Ռուսաստանի վարկանիշը Baa1 մակարդակում` կայուն կանխատեսմամբ

28.03.2013 10:44
Moody’s–ը հաստատել է Ռուսաստանի վարկանիշը Baa1 մակարդակում` կայուն կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/.  Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը չորեքշաբթի հաստատել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը Baa1 մակարդակում`կայուն կանխատեսմամբ, տեղեկացվում է գործակալության կայքում։

Գործակալության փորձագետները որոշումը  կայացրել են` հենվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսին են պետական պարտքի ցածր չափը և առավելապես հաշվեկշռված պետական բյուջեն։ Բացի այդ, գործակալությունը նշում է երկրի մենաշնորհային քաղաքականության դրական փոփոխությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի վարկանիշի վրա ազդեցություն ունեցող բացասական գործոնների թվում փորձագետները նշում են տնտեսական աճի ցածր տեմպերը և նավթարդյունաբերության անշարժ վիճակը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև