ՌԴ ԿԲ–ն պատրաստ է օգնել բանկերին «էլեկտրոնային փողեր» ներդնելու հարցում

28.03.2013 12:29
ՌԴ ԿԲ–ն պատրաստ է օգնել բանկերին «էլեկտրոնային փողեր» ներդնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի կենտրոնական բանկը հաստատել է ազգային վճարման համակարգի զարգացման ռազմավարությունը, որը պետք է ավելացնի երկրի բնակիչների վստահությունը վճարային ծառայությունների հանդեպ, հայտնել է Ռուսաստանի բանկի հաշիվների կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ռոման Պրոխորովը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Նա հայտնեց, կարգավորիչը կօգնի ռուսական բանկերին էլեկտրոնային վճարումների անվտանգության խնդիրը լուծելու, քարտերով իրականացվող չարտոնված գործառնությունների դեմ պայքարելու և տեղեկությունների պաշտպանությունը խախտելու ռիսկերը նվազեցնելու հարցերում։

Փաստաթուղթը կհրապարակվի առաջիկա օրերին։ Մշակման գործին մասնակցած փորձագետները նշել են, որ գլխավոր նպատակն է էժան և հարմարավետ ծառայություն ստեղծելը, որը թույլ կտա վճարումներ կատարել էլեկտրոնային փողերով` մարդկանց հարմար ցանկացած անկյունից և ցանկացած ձևաչափով։

«Ռազմավարության մեջ սահմանված են էլեկտրոնային ծառայությունների  հիմնական ուղղություններն ու սկզբունքները։ Դրանք են`նորարար տեխնոլոգիաների կիրառումը, վճարման քարտերի կիրառման ոլորտի և աշխարհագրության ընդլայնումը»,– ասել է Վճարումների ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Եմելինը։– Իսկ գլխավորը հեռավոր բնակավայրերում բանկոմատների և առևտրային կետերում բանկային քարտերի համար նախատեսված սարքերի պակասը լրացնելն է»,– ընդգծել է նա։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև