Moody’s-ը նվազեցրել է Կիպրոսի վարկային շեմը`հասցնելով այն Caa2 մակարդակի

28.03.2013 12:54
Moody’s-ը նվազեցրել է Կիպրոսի վարկային շեմը`հասցնելով այն Caa2 մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Կիպրոսի վարկային շեմը` հասցնելով այն Caa2 մակարդակի։ Այդ մասին նշվում է գործակալության հաղորդագրության մեջ, հաղորդում է РБК–ն։

Երկրի վարկային շեմի նվազեցման հիմնական պատճառը փորձագետները նշում են Կիպրոսի` եվրագոտուց դուրս գալու ռիսկը, որն ըստ Moody’s–ի վերլուծաբանների, կարող է մեծանալ երկրի երկու խոշորագույն բանկերի վերակազմավորումից հետո։ Եվրագոտուց Կիպրոսի հնարավոր ելքը ներդրողներին մեծ կորուստներ կհասցնի, նոր վնասներ կհասցնի երկրի բանկային համակարգին և ընդհանուր առմամբ տնտեսությանը, նշում են գործակալության փորձագետները։

Moody’s–ի վարկային շեմն արտացոլում է Կիպրոսի տարածքում տեղակայված ձեռնարկությունների և դրանց հետ համագործակցող ներդրողների ռիսկերը։ Կիպրոսի` Саа3 մակարդակում գրանցված սուվերեն վարկանիշը` «բացասական» կանխատեսմամբ, ներկա պահին անփոփոխ է մնում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև