Հայաստանի ԿԲ–ն մարտի 28–ին 1 մլրդ դրամի կարճաժամկետ ՊԿ պարտատոմսեր է տեղաբաշխել

28.03.2013 17:45
Հայաստանի ԿԲ–ն մարտի 28–ին 1 մլրդ դրամի կարճաժամկետ ՊԿ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը մարտի 28–ին  1 մլրդ դրամի կարճաժամկետ պետական գանձապետական պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 52 շաբաթ մարման ժամկետով AMGT52273149 թողարկման պարտատոմսեր։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 658 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 590 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  68 մլն դրամ:

Աճուրդին մասնակցել է 4 դիլեր։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.4405 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5935 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 912 863 878 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև