Բագրատ Ասատրյան

28.03.2013 19:07
Բագրատ Ասատրյան

«Արմբանկս» կայքի այցելուի հարցը

Ինչպե՞ս կմեկնաբանեիք Հայաստանի Կենտրոնական բանկի որոշումը` վերաֆինանսավորման մակարդակը 8% պահելու մասին։

Հարցին պատասխանում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը

««Շուկայում այդպիսի զգալի փոփոխություններ, որոնք կարող էին ազդել ԿԲ–ի որոշման վրա, չեն կատարվել: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում այնպիսի դեր չի խաղում, ինչպես ԱՄՆ–ում, և դրա փոփոխման միջոցով Կենտրոնական բանկը չի կարող ազդակներն ուղղել տնտեսություն, որ դրանք խթանեն տնտեսության զարգացումը»,– ասաց Ասատրյանը։

ՀՀ ԿԲ-ն մարտի 26-ին որոշում ընդունեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 8% մակարդակում։ Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել է 2011 թվականի սեպտեմբերի 6–ին` նվազեցնելով այն 8.5 տոկոսից մինչև 8 տոկոս։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն (refinancing rate, discount rate) այն դրույքաչափն է, որով երկրի Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում առևտրային բանկերին։ Այն սահմանում է տնտեսության մյուս բոլոր տոկոսադրույքները, անդրադառնում է խնայողությունների և ներդրումների նկատմամբ բնակչության վերաբերմունքի վրա։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխվում է` կախված գնաճի տեմպից և հանդես է գալիս որպես տնտեսական ակտիվության հզոր կարգավորիչ։ Միաժամանակ բարձր տոկոսադրույքը բարդացնում է վարկերի ստացումը և այդպիսով զսպում է փողերի ներդրումն ապրանքների արտադրությունում և ծառայություններում։ Իսկ երբ պահանջվում է արագացնել տնտեսության զարգացումը, տոկոսադրույքը նվազեցնում են` վարկերի գրավչությունը և հասանելիությունը բարձրացնելու նպատակով։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև