Կիպրոսի բանկային խնդիրների ֆոնին ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

29.03.2013 11:11
Կիպրոսի բանկային խնդիրների ֆոնին ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները ուրբաթ տարբեր ուղղություններով են բացվել։ Պատճառը Կիպրոսի ֆինանսական խնդիրներն են. երկրում երեկ բացվել են բանկերը, սակայն կապիտալի շարժը խիստ վերահսկողության տակ է գտնվում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,56 տոկոսով՝ մինչև 12405,53 կետ: Ավստրալիական S&P/ASX 200-ը գտնվել է կարմիր գոտում և 4966,50 կետ կազմել: Հարավկորեական  KOSPI-ն բարձրացել է 0,76 տոկոսով՝ հասնելով 2008,68 կետի:

Հինգշաբթի Կիպրոսում բանկերը սկսեցին աշխատանքը, որը դադարեցվել էր մարտի 16–ի առավոտից։ Այնուհանդերձ կապիտալի շարժը խիստ վերահսկողության տակ է գտնվում, ինչը կարող է լիովին վերացվել մոտավորապես մեկ ամսից։ Սահմանափակումների համաձայն, հնարավոր չէ օրական 300 եվրոյից շատլ գումար հանել հաշվից։ Մինչև 5 հազար եվրո տրանզակցիաները ազատ են իրականացվում, 5 հազարից 200 հազար եվրոն`հատուկ հանձնաժողովի որոշմամբ, այն էլ` հիմնավորող փաստաթղթերը 24 ժամում ներկայացնելու դեպքում։ 200 հազար եվրոյից մեծ վճարներն իրականացվում են միայն կարգավորիչի հավանության դեպքում։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև