Կիպրոսի բանկերն ուրբաթ աշխատում են սովորական ռեժիմով

29.03.2013 14:19
Կիպրոսի բանկերն ուրբաթ աշխատում են սովորական ռեժիմով

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի բանկերն ուրբաթ բացվել են սովորական ռեժիմով, հաճախորդների շրջանում խառնաշփոթ չի նկատվել։ Կղզու բոլոր 26 բանկերը, ներառյալ փակման փուլում գտնվող Cyprus Popular Bank–ը, սպասարկում են հաճախորդներին ըստ ժամացուցակի հիկնգշաբթի օրվա աշխատանքային կարճ օրից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հրաժարվելով դեպոզիտների հարկի գաղափարից` Կիպրոսը ԵՄ–ի և ԱՄՀ–ի հետ պայմանավորվել է վարկերի մասին իր ֆինանսական համակարգի սանացիայի դիմաց։ Դա հանգեցրել է խոշոր դեպոզիտներով միջոցներիր մասշտաբային կորուստների։ Սակայն մինչև 100 հազար եվրոյի ավանդատուները կպահպանեն իրենց փողերը, թեև չեն կարողանա կանխիկացնել խնայողությունները կարճ ժամանակում։

Կիպրոսը շարունակում է ապրել կապիտալի շարժման արտակարգ վերահսկողության պայմաններում։ Հաշվից գումար հանելու շեմն օրական կազմում է 300 եվրո, արտերկիր մեկ ուղևորության ընթացքում կարելի է դուրս բերել ոչ ավելի, քան հազար եվրո։ Առանց սահմանափակումների են կատարվում մինչև 5 հազար եվրոյի անկանխիկ տրանզակցիաները, մինչև 200 հազար վճարումներն իրականացվում են արդարացնող փաստաթղթերի տրամադրման հատուկ հանձնաժողովի որոշմամբ, իսկ 200 հազար եվրոյից բարձր տրանզակցիաները դե ֆակտո կախված են Կիպրոսի ԿԲ հատուկ որոշումից։ Սառեցված են մնում Bank of Cyprus և Cyprus Popular Bank (Laiki ապրանքանիշ) խոշոր բանկերի 100 հազար եվրոյից բարձր հաշիվները, որոնցով հաճախորդները կկորցնեն, նախնական տվյալներով, համապատասխանաբար, 40 և 80 տոկոս։

Հաշվարկների սահմանափակումները լիկվիդայնության խնդիրներ են ստեղծում կիպրոսյան տնտեսության համար, բազմաթիվ ընկերություններ չեն կարողանում վճարել մատակարարումների համար։ Մի շարք արտասահմանկան ֆիրմաներ, որոնք հաշվարկային հաշիվներ են օգտագործում Կիպրոսում, ձգտում են հաշիվներն այլ իրավասություններ տեղափոխել։ Սակայն բանկային ռիթեյլերում խուճապ չի նկատվում անկանխիկ հաշվարկների լայն տարածման շնորհիվ։ Բաժանմունք են գալիս հիմնականում կենսաթոշակառուները, ովքեր կրեդիտ կամ դեբետ քարտեր չեն ունեցել և առանձնապես չեն տուժել բանկային արձակուրդներից։  Ոմանք դժգոհում ենկ, որ օրական 300 եվրոյի շեմը նրանց թույլ չի տալիս վճարել հաշիվները և բնակվարձը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև