Հայաստանում գնաճը 2013թ.–ի մարտին, փետրվարի համեմատ, գրանցվել է 0,4% մակարդակում

29.03.2013 16:55
Հայաստանում գնաճը 2013թ.–ի մարտին, փետրվարի համեմատ, գրանցվել է 0,4% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի.  /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2013թ.–ի մարտին, 2013թ.–ի փետրվարի համեմատ, կազմել է 0,4 տոկոս։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` մարտին, 2013թ.–ի փետրվարի համեմատ, պարենային ապրանքների գների 0,4 տոկոսանոց աճ է գրանցվել (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը), ոչ պարենային ապրանքների` 0,8 տոկոս, ծառայությունների ոլորտի սակագները` 0,2 տոկոս։

Սպառողական գների ցուցիչը 2013թ.–ի մարտին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 103,4 տոկոս, այդ թվում պարենային ապրանքների (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) գները` 103,4 տոկոս, ոչ պարենային ապրանքները` 105,5 տոկոս, ծառայությունների ոլորտը` 102,3 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2013թ.–ին ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ–ի աճը` 6,2%–ի չափով։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև