Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for March, 2013

    HSBC բանկի «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» սեմինարն առաջին անգամ տեղի է ունեցել Երևանում

    Thursday, March 28th, 2013

    COMEX բորսայում ոսկու գինը բարձրացել է 0,6%–ով և հասել երեք առևտրային օրերի առավելագույն կետին

    Thursday, March 28th, 2013

    Նյու Յորքի COMEX առևտրային բորսայում ոսկու պաշտոնական գինը 2013թ.–ի մարտի 27–ի առուվաճառքների արդյունքներով բարձրացել է 0,6 տոկոսով և հասել երեք առևտրային օրերի առավելագույն կետին` գերազանցելով մեկ ունցիայի դիմաց 1607 դոլարը։ Այդ օրը ոսկու մեկ տրոյական ունցիան թանկացել է 9,9 դոլարով, իսկ հունիսի ակտիվ ֆյուչերսի պաշտոնական գինը կազմել է 1607,2 դոլար` մեկ ունցիայի դիմաց։ Սա մարտի 22–ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

    Moody’s-ը նվազեցրել է Կիպրոսի վարկային շեմը`հասցնելով այն Caa2 մակարդակի

    Thursday, March 28th, 2013

    Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Կիպրոսի վարկային շեմը` հասցնելով այն Caa2 մակարդակի։ Այդ մասին նշվում է գործակալության հաղորդագրության մեջ, հաղորդում է РБК–ն։

    ՌԴ ԿԲ–ն պատրաստ է օգնել բանկերին «էլեկտրոնային փողեր» ներդնելու հարցում

    Thursday, March 28th, 2013

    Ռուսաստանի կենտրոնական բանկը հաստատել է ազգային վճարման համակարգի զարգացման ռազմավարությունը, որը պետք է ավելացնի երկրի բնակիչների վստահությունը վճարային ծառայությունների հանդեպ, հայտնել է Ռուսաստանի բանկի հաշիվների կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ռոման Պրոխորովը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

    Moody’s–ը հաստատել է Ռուսաստանի վարկանիշը Baa1 մակարդակում` կայուն կանխատեսմամբ

    Thursday, March 28th, 2013

    Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը չորեքշաբթի հաստատել է Ռուսաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը Baa1 մակարդակում`կայուն կանխատեսմամբ, տեղեկացվում է գործակալության կայքում։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն սկսել է միջազգային փոխանցումներ իրականացնել COINSTAR MONEY TRANSFER համակարգով

    Thursday, March 28th, 2013

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում սպասարկվող միջազգային դրամական փոխանցումների համակարգերի թիվն ավելացավ ևս մեկով:

    S&P. Կիպրոսում ստեղծված իրավիճակի ազդեցությունը ռուսական բանկերի վրա զգալի չի լինի

    Wednesday, March 27th, 2013

    Կիպրոսի իրադարձությունները երկրում ներկայացված ռուսական բանկերի ֆինանսական ցուցանիշների վրա հարաբերականորեն փոքր ազդեցություն կունենան։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Банки.ру–ն, ասվում է Standard & Poor’s–ի հաղորդագրությունում։ Սակայն վերլուծաբանները մատնանշում են պահպանվող անորոշությունը։ Նրանց կարծիքով, ամենից շատ բոլոր ռիսկերի ենթակա է ՎՏԲ բանկը։

    Հայաստանում մարտի 27–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 419,95 դրամ է կազմել

    Wednesday, March 27th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 27–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 419,95 դրամ է կազմել։

    ՌԴ–ն կարծում է, որ ԲՌԻԿՍ զարգացման բանկի ստեղծման որոշում կայացնելու համար դեռ շուտ է

    Wednesday, March 27th, 2013

    Ռուսաստանը հայտարարություն է կցել ԲՌԻԿՍ–ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի իններորդ պարագրաֆին` Միավորման զարգացման բանկի ստեղծման վերաբերյալ։ ՌԴ–ն կարծում է, որ բանկի ստեղծման մասին որոշում կայացնելու համար դեռ շուտ է, հիմք է պետք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 27–ին 418,51 դրամ է կազմել

    Wednesday, March 27th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 27–ին, մարտի 26–ի համեմատ, ավելացել է 0.49 կետով և կազմել է 418,51 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։