Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերն ավելի քան 93,1 մլն դոլար են ձեռք բերել

02.04.2013 11:04
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերն ավելի քան 93,1 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 25-29–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $93,1 մլն՝ մեկ դոլարի դիմաց 417,92 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 6,7 մլն եվրո և ավելի քան 592,8 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 536,78 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,45 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 90,7 մլն դոլար, շուրջ 15,2 մլն եվրո և շուրջ 85,8 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 419,17 դրամ, 1 եվրոյի դիմաց 539,92 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,61 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, մարտի 18-24-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32,6  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 44,7 մլն դոլար: ($1–ը 418,58 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև