Հունաստանի բանկերի վերակապիտալիզացիայի վերջնաժամկետը կարող է մեկ ամսով երկարաձգվել

02.04.2013 12:58
Հունաստանի բանկերի վերակապիտալիզացիայի վերջնաժամկետը կարող է մեկ ամսով երկարաձգվել

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հունաստանի բանկերի վերակապիտալիզացիայի վերջնաժամկետը կարող է մեկ ամսով երկարաձգվել։ Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել է Հունաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Գեորգի Պրովոպուկոսը, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։ Եթե Հունաստանի ԿԲ–ն չերկարաձգի այդ ժամկետը, ապա վարկային հաստատությունների համար վերջնաժամկետը կլինի ապրիլի վերջը։

ԿԲ–ի ղեկավարը հաստատել է, որ երկրի տնտեսությունը 2013 թվականին կկրճատվի 4. տոկոսով, իսկ Կիպրոսի ճգնաժամը 0,35 տոկոսով կկրճատի ՀՆԱ–ն։

2014 թվականին Հունաստանի ՀՆԱ–ն կավելանա 0.6 տոկոսով, ենթադրում են Արժույթի միջազգային հիմնադրամն ու հունական կառավարությունը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև