Հայաստանում ոսկին էժանացել է

02.04.2013 16:45
Հայաստանում ոսկին էժանացել է

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ոսկի`  գնման գին` 19797.66 (-84.52), բացթողնման գին` 21519.20 (-91.87), արծաթ` գնման գին` 354.28 (-3.06), բացթողնման գին` 385.09 (-3.32),   պլատին`  գնման գին` 19497.29 (+3.59), բացթողնման գին` 21192.71 (+3.91),   պալադիում`  գնման  գին` 9419.39 (+68.72),     բացթողնման գին`  10238.47 (+74.7):($1 – 417,63 դրամ է). –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post