Ապահովագրավճարների բեռի տակ գտնվող փոքր բիզնեսը կկորցնի հասանելիությունը ֆինանսներին

03.04.2013 12:10
Ապահովագրավճարների բեռի տակ գտնվող փոքր բիզնեսը կկորցնի հասանելիությունը ֆինանսներին

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուս անհատ ձեռներեցները, որոնց թիվը ապահովագրավճարների բարձրացումից հետո արդեն կրճատվել է 350 հազարով, հարկերից խուսափելու և իրենց գործը պահպանելու փորձում կնազեցնեն բիզնեսի թափանցիԿությունը` այդպիսով փակելով բանկային վարկավորման իրենց հասանելիությունը և հարվածի տակ դնելով միկրոֆինանսավորման շուկան, կանխատեսում են «Փրայմ» գործակալության կողմից հարցված փորձագետները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Տարեսկզբին ապահովագրական և կենսաթոշակային հիմնադրամներ տարեկան հատկացման կտրուկ աճը (17–ից մինչև 36 հազար ռուբլի) բուռն արձագանք ստացավ ձեռնարկատիրական հանրության կողմից։ Անտանելի սոցիալական վճարների պայմաններում փոքր և միկրոբիզնեսի զանգավածային փակում էր սպառնում։

Ապահովագրավճարների հարցում քաղաքականությունը մեղմացնելու վերաբերյալ բիզնեսի կոչերը լսեց նախագահ Վլադիմիր Պուտինը, ով մարտի վերջին ձեռներեցներին առաջարկեց երկու շաբաթվա ընթացքում կառավարության հետ համատեղ վճարների չափի վերաբերյալ առաջարկներ մշակել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև