Հայաստանի ԿԲ–ն ապրիլի 3–ին 1 մլրդ դրամի կարճաժամկետ ՊԿՊ է տեղաբաշխել

03.04.2013 15:42
Հայաստանի ԿԲ–ն ապրիլի 3–ին 1 մլրդ դրամի կարճաժամկետ ՊԿՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, ապրիլի 3. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը ապրիլի 3–ին  1 մլրդ դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 39 շաբաթ մարման ժամկետով AMGT39011141 թողարկման պարտատոմսեր:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1,55 մլրդ դրամ է, որից 1,45  մլրդ դրամը` ոչ մրցակցային:

Աճուրդին մասնակցել է 5 դիլեր։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2833 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4500 տոկոս: Տեղաբաշխումից ստացված շահույթը կազմել է 934 231 551 դրամ: ($1 – 417,63 դրամ է )  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև