Հայաստանում գնաճը 2013թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3% է կազմել

03.04.2013 16:39
Հայաստանում գնաճը 2013թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում գնաճը 2013 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3%, չորեքշաբթի հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

«Գնաճի չափը չի գերազանցում բյուջեի կողմից նախատեսած 2013 թվականի ցուցանիշները»,– նշեց ՄԻնասյանը։

Նա հայտնեց նաև, որ գնաճը 2013 թվականի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, կազմել էր 3.4 տոկոս։

Մինասյանի խոսքով, տնտեսական ակտիվության աճը 2013 թվականի հունվար–փետրվարին, նախորդ տարվա հունվար–փետրվարի համեմատ, կազմել է 8 տոկոս, արդյունաբերական աճը` 16 տոկոս։

Նա ավելացրեց, որ գյուղատնտեսության ոլորտի աճը նշված ժամանակահատվածում կազմում է 2.2 տոկոս։ Շինարարական ոլորտում գրանցվել է մոտ 8 տոկոսի աճ։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2013 թվականին ծրագրված է 4 տոկոսի (±1,5%), իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոսի  չափով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև