ՌԴ ԿԲ–ն «Բազել III»–ի շրջանակներում արևմտյան պահանջներին համադրելի պահանջներ կներկայացնի կապիտալի նկատմամբ

03.04.2013 21:00
ՌԴ ԿԲ–ն «Բազել III»–ի շրջանակներում արևմտյան պահանջներին համադրելի պահանջներ կներկայացնի կապիտալի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսական բանկերի կապիտալի նկատմամբ պահանջները  «Բազել III»–ի չափանիշների շրջանակներում համադրելի կլինեն արևմտյանների հետ, հայտնել է Банки.ру պորտալը` վկայաբերելով ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Ալեքսեյ Սիմանովսկուն։

«Մենք նայելու ենք բանկերի այն հաշվետվությունները, որոնք պետք է ստանանք մայիսի վերջին։ Գնահատելու ենք այդ իրավիճակը և մտածենք դրա շուրջ։ Եթե խոսենք իրականում (բազային կապիտալի բավարարության նորմատիվի) 4.5 տոկոսի մասին, ապա այն հաշվի չի առնում կապիտալի կոնսերվացիայի բուֆերը։ Դա որոշակի լրացուցիչ պահանջ է այն կապիտալի նկատմամբ, որը «Բազել III»–ի շրջանակներում սահմանվում է բոլոր բանկերի համար։ Դրա իմաստն այն է, որ կապիտալի իրական բավարարությունը չպետք է մոտենա նվազագույն ցուցանիշին»,– ասել է Սիմանովսկին։

Նա պարզաբանել է, որ պետք է լինի կապիտալը պաշտպանող որոշակի բուֆեր։ Արևմտյան երկրներում այն կազմում է 2.5 տոկոսային կետ։ «Այն պետք է ավելացնել այս 4.5 տոկոսին, կստացվի 7 տոկոս։ Երբ խոսում ենք (հիմնական կապիտալի բավարարության նորմատիվի) 5.6–տոկոսանոց մեր մակարդակի մասին, ապա կոնսերվացիայի որևէ բուֆերի մասին չենք խոսում, որովհետև օրենսդրության տեսանկյունից առայժմ դա չեն կարող սահմանել»,– նշել է Սիմանովսկին։

Ըստ նրա, Ռուսաստանում  «Բազել III»–ը ներդնելիս նույնպես կստեղծվի կապիտալի կոնսերվացիայի բուֆեր։ «Շատ հավանական է, որ մենք նույն արդյունքը կունենանք արևմտյան երկրների հետ, հնարավոր է` նույն պարամետրերը։ Պարզապես խոսքն այն մասին է, թե ի՞նչ քայլերով ենք դուրս գալիս համապատասխան մակարդակի»,– ասել է ԿԲ առաջին փոխնախագահը։

Ըստ նրա, «Բազել III»–ի չափանիշները ենթադրում են նաև հավելյալ պահանջներ գլոբալ համակարգային նշանակության բանկերի կապիտալի նկատմամբ` դրա չափը տատանվում է 1–ից մինչև 2.5 տոկոսային կետ, թեև հնարավոր է հասնել 3.5 տոկոսային կետի։ «Ազգային համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար առայժմ չի քննարկվել սա, հարցը քննարկման շրջանակներում է»,– նշել է Սիմանովսկին, ավելացնելով, որ ռուսական համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար այդ լրացուցիչ բուֆերը կարող է կազմել 1 տոկոսային կետ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև