Մակրոտնտեսական թույլ ֆոնին դոլարի գինը նվազել է համաշխարհային արժույթների նկատմամբ

04.04.2013 11:59
Մակրոտնտեսական թույլ ֆոնին դոլարի գինը նվազել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի` ԱՄՆ–ի մակրոտնտեսական վատ տվյալների հրապարակումից հետո, դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ նվազել է, վկայում են առուվաճառքների արդյունքները։

Առուվաճառքների փակման պահին եվրոն դոլարի նկատմամբ արժևորվել է մինչև 1,2849 դոլար` երեքշաբթի եվրոյի դիմաց գրանցված 1,2819 դոլարի դիմաց։ Դոլարի փոխարժեքն իենի նկատմամբ նվազել է մեկ դոլարի դիմաց մինչև 93.05 իեն` նախորդ առուվաճառքների համեմատ։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքը զգալիորեն նվազել է և կազմել է 82.71 կետ։

ADP վերլուծական ընկերության տվյալներով` աշխատատեղերի թիվն ԱՄՆ մասնավոր ընկերություններում մարտին, փետրվարի համեմատ, ավելացել է միայն 158 հազարով` 200 հազարի կանխատեսման դեպքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ներդրողներին չեն ուրախացրել նաև երկրի ծառայությունների ոլորտի գործարար ակտիվության ցուցիչի տվյալները, որը նախորդ ամիս նվազել է մինչև 54.4 տոկոս` փետրվարի 56 տոկոսի դիմաց, թեև վերլուծաբանները կանխատեսում էին միայն մինչև 55.5 տոկոսի նվազում։

Բացի այդ, որոշ ներդրողներ արժութային փոխարժեքների նման դինամիկան բացատրում են հինգշաբթի` ապրիլի 4–ին Ճապոնիայի, Անգլիայի բանկերի և ԵԿԲ–ի կայանալիք նիստերով, ինչպես նաև ուրբաթ` ապրիլի 5–ին, ԱՄՆ–ի գործազրկության տվյալների հրապարակումով։

«Կարծում եմ, որ այդ կարևոր իրադարձությունների նախաշեմին ներդրողները նախընտրել են միավորել դիրքերը»,– MarketWatch  գործակալությունը ներկայացնում է HSBC–ի վերլուծաբան Ռոբերտ Լինչի (Robert Lynch) կարծիքը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև