ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել

04.04.2013 12:08
ԱԽՏ բորսաները բացասական դինամիկա են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի՝ ապրիլի 4-ի առուվաճառքները բացել են նվազմամբ` ԱՄՆ–ի տնտեսության տվյալների և Ճապոնիայի բանկի նիստի արդյունքներին սպասելու ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 1,41% –ով՝ մինչև 12188,22 կետ: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում կորցրել է 0,62%՝ հասնելով 4940,80  կետի: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 1,05%–ով՝ հասնելով 1962,53 կետի:

Վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ նիստի արդյունքներով Ճապոնիայի բանկը որոշում կկայացնի շարունակել մեղմ դրամային կուրսը և երկրի տնտեսական աճի խթանումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև