ԿԲ ղեկավարի տեղակալն առաջարկում է պարտավորեցնել պաշտոնյաներին գնել ռուսական ընկերությունների բաժնետոմսերը

04.04.2013 17:09
ԿԲ ղեկավարի տեղակալն առաջարկում է պարտավորեցնել պաշտոնյաներին գնել ռուսական ընկերությունների բաժնետոմսերը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բանկ Ռոսիի փոխնախագահ Սերգեյ Շվեցովն առաջարկում է պարտավորեցնել բարձրաստիճան ռուս պաշտոնյաներին ռուսական արժեթղթեր ձեռք բերել։ Նման կարծիք է նա հայտնել Մոսկվայում կայացած Բորսային ֆորումի ժամանակ։

«Պաշտոնյաների հռչակագրերում ռուսական էմիտենտների արժեթղթերի առկայությունը պետք է պարտադիր դառնա բարձր պաշտոններ զբաղեցնող ղեկավարների համար»,– հայտնել է Շվեցովը։ Նա պարզաբանել է, որ տվյալ միջոցն անհրաժեշտ է Ռուսաստանի ներքին ֆինանսական կայունության ապահովման և ներքին ներդրողների ներգրավման համար, հաղորդում է rbc.ru–ն։

Շվեցովն ավելացրել է, որ ռուսական իշխանությունների ռազմավարական խնդիրն է արժեթղթերի ռուսական շուկայում ներքին ներդրողի ներկայության ապահովումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին հանձնարարել էր մինչև 2013թ.–ի հոկտեմբերի 1–ը «Կոռուպցիայի կանխարգելման մասին» հրամանագրի իրագործման մասին զեկույց ներկայացնել։ Պետության ղեկավարին պետք է ներկայացվեն ՌԴ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պատկանող արտասահմանյան պետությունների արժեթղթերի, պարտատոմսերի և այլ արտասահմանյան էմիտենետների բաժնետոմսերի, ինչպես նաև հաշիվների (ավանդների) և ՌԴ տարածքից դուրս գտնվող արտասահմանյան բանկերում առկա դրամական միջոցների, ՌԴ տարածքից դուրս գտնվող անշարժ գույքի և ՌԴ տարածքից դուրս գտնվող գույքի բնույթ կրող պարտավորությունների մասին տվյալները։

ՌԴ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է մինչև 2013թ.–ի հուլիսի 1–ը ներկայացնեն 2012թ.–ի վերը նշված տվյալները։
Ավելի ուշ Իվանովը հայտարարել էր, որ «Ռոսնեֆտի» և Գազպրոմի ղեկավարները պետք է հրաժարվեն արտասահմանյան հաշիվներից։

Միաժամանակ նա չի պարզաբանել, արդյո՞ք արգելքը կանդրադառնա պետության կողմից վերահսկվող մյուս ընկերությունների ղեկավարների վրա։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև