ԵԿԲ–ն ռեկորդային ցածր մակարդակում է պահպանել բազային տոկոսադրույքը` տարեկան 0,75%

04.04.2013 19:08
ԵԿԲ–ն ռեկորդային ցածր մակարդակում է պահպանել բազային տոկոսադրույքը` տարեկան 0,75%

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի Կառավարիչների խորհուրդը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում կայացրեց բազային տոկոսադրույքը պահպանել ռեկորդային ցածր մակարդակում` տարեկան 0,75%, հետևում է կարգավորիչի հաղորդագրությունից։

Դեպոզիտների դրույքը պահպանվել է զրոյական մակարդակում, վարկավորման մարժինալ դրույքը` 1,5 տոկոս նիշում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև