Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2013
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930  
  • Archive for April 5th, 2013

    Հայաստանում ապրիլի 5–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 418,75 դրամ է կազմել

    Friday, April 5th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 5–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 418,75 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն ապրիլի 5–ին 418,25 դրամ է կազմել

    Friday, April 5th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքն ապրիլի 5–ի արդյունքներով, ապրիլի 4–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,19 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 418,25 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2013թ.–ի հունվարին աճել է 18,7%–ով` գերազանցելով 1.6 միլիոնը

    Friday, April 5th, 2013

    Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի հունվարին կազմել է 1 619 444` 2012թ.–ի հունվարի համեմատ ավելանալով 18,7 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

    Nikkei 225 ճապոնական բորսայական ցուցիչն առուվաճառքի բացմանն աճել է 4.25%–ով

    Friday, April 5th, 2013

    Nikkei 225 ճապոնական բորսայական ցուցիչն ուրբաթ առուվաճառքները բացել է 4.25%–անոց կտրուկ աճով` Ճապոնիայի բանկի` տնտեսական աջակցության ծրագրի ավելացման որոշման ֆոնին, վկայում են առքուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    «ՌԵՍՈ» ընկերության ապահովագրավճարների ծավալը 2012 թ.–ին աճել է 116%–ով

    Friday, April 5th, 2013

    «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ապահովագրավճարների ծավալը 2012 թ.-ի ընթացքում ավելացել է 116 %-ով 2011 թվականի ցուցանիշների համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

    ՎՏԲ-Հայաստան Բանկի այս կորպորատիվ ֆիլմը

    Friday, April 5th, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկի այս կորպորատիվ ֆիլմը պատմում է 2012 թվականին իր ֆինանսական արդյունքների և ձեռքբերումների մասին: Ֆիլմում նաև ներկայացված են մի շարք կարևոր բիզնես նախագծեր, որոնք իրականացվել են պետության տնտեսության տարբեր ոլորտներում ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ:      

    ՄԱԷ դիրհամով բանկային չեկեր կարելի է ձեռք բերել «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում

    Friday, April 5th, 2013

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր կողմից հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը ընդլայնելու նպատակով Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) մեկնող գործարարներին և զբոսաշրջիկներին առաջարկում է ձեռք բերել HABIB BANK LTD-ի կողմից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ անունով թողարկված ՄԱԷ դիրհամով (AED) բանկային չեկեր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: