Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $92,9 մլն

08.04.2013 13:29
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $92,9 մլն

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 1-5–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $92,9 մլն՝ մեկ դոլարի դիմաց 416,99 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 4,4 մլն եվրո և ավելի քան  438,2 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 534,17 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,22 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 112 մլն դոլար, շուրջ 9,1 մլն եվրո և շուրջ 86,7 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 418,54 դրամ, 1 եվրոյի դիմաց 537,85 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,36 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, մարտի 25-31-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 434,2  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 105,4  մլն դոլար: ($1–ը 418,25 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև