Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 3,05%–ով

08.04.2013 13:37
Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է  3,05%–ով

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ճապոնական Nikkei 225-ն երկուշաբթի՝ ապրիլի 8-ի առուվաճառքները բացել է ձգտող աճով` Ճապոնիայի Բանկի` տնտեսական աջակցման ծրագիրն ավելացնելու վերեբերյալ որոշման ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 3,05% –ով՝ հասնելով 13225,22 կետի:

Ապրիլի 4–ին Ճապոնիայի Բանկը հայտնեց շուկայից ակտիվների հետգնման ծավալների էական ավելացման մասին, որպեսզի խթանի գների աճը։

ԱԽՏ–ի մյուս հարթակներն աճով են բացվել։ Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,25%–ով՝ հասնելով 1932,02 կետի:Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում աճել է 0,30%՝ հասնելով 4906,20 կետի:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև