Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազել են, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ ԴՊՀ արձանագրությունները

08.04.2013 14:26
Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումները նվազել են, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ ԴՊՀ արձանագրությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում ոսկու գները չկարողացան կայուն դինամիկա ցուցադրել։
Միաժամանակ շատ ժամանակ դրանք վաճառվեցին նվազմամբ` հասնելով ավելի քան տասը ամսում գրանցված նվազագույնին` մեկ ունցիայի դիմաց 1540,09 ԱՄՆ դոլարի։ Դա պայմանավորված էր ապաստան ակտիվների հանրաճանաչության նվազմամբ` հաշվի առնելով ֆոնդային շուկաներում ռալիի համակցությամբ ԱՄՆ–ի տնտեսական աճի կայուն նախանշանները։

Բացի այդ, շուկայի մասնակիցները մտահոգվել էին ԴՊՀ ներկայացուցիչների կողմից` ամերիկյան կարգավորիչի կողմից անցկացվող խթանող միջոցների ավելի վաղ նվազագույնի հասցնելու վերաբերյալ հակասող հայտարարություններից։ Միաժամանակ ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը և տվյալների բացակայությունը, որոնք ընդունակ են էական ազդեցություն ցուցաբերել մետաղների շուկաների վրա  շաբաթվա սկզբին նույնպես լավատեսություն չավելացրեցին։

Սակայն, օվկիանոսի մյուս կողմից զբաղվածության շուկայից ստացված հիասթափեցնող նորությունները շաբաթվա ավարտին ոսկու գնումների համար հիմնական դրայվերը դարձան` լավատեսություն առաջացնելով խթանման միջոցների շարունակման վերաբերյալ։

Այսպես, ԱՄՆ–ի ոչ գյուղատնտեսական հատվածի նոր աշխատատեղերի քանակը մարտին աճեց 88,0 հազարով` կանխատեսված 190,0 հազարի դիմաց։ Արդյունքում` նախորդ շաբաթ տեղի ունեցած ոչ հավասար առուվաճառքների ընթացքում ոսկու արժեքը նվազեց 0,98 տոկոսով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1580,86 ԱՄՆ դոլար։

Առաջիկա շաբաթվա սկզբին դեղին մետաղի գնանշումները հավանաբար կվաճառվեն բարձրացմամբ` հաշվի առնելով աշխարհի մակրոտնտեսական ֆոնի որոշակի ավատացումը և իր հիմնական մրցակիցների նկատմամբ ամերիկյան արժույթի նվազումը։ Չնայած մենք նաև չենք բացառում համախմբման հնարավորությունը։ Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1620,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Շաբաթվա հիմնական իրադարձությունը, որը կարող է ազդեցություն ունենալ ոսկու դիրքերի վրա, կդառնա ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի արձանագրությունների հրապարակումը, որը տեղի կունենա չորեքշաբթի` ապրիլի 10–ին։ Ըստ մեր գնահատականների` ամերիկյան կարգավորիչի արձանագրությունները կարող են ակնարկներ պարունակել` քանակական խթանման ծրագրի ավելի վաղ դադարեցման հնարավորության վերաբերյալ։ Քանի որ ԱՄՆ ԴՊՀ որոշ ներկայացուցիչների վերջին հայտարարությունները նախկինի պես մատնանշում են, որ դրամավարկային քաղաքականության առումով տարաձայնությունները պահպանվում են։ Այն դեպքում, եթե այդ սպասելիքներն արդադարեցվեն, ոսկու գնանշումները կարող են լրջորեն տուժել։

Բացի այդ, մետաղների շուկայում մասնագիտացված հիմնադրամներից ստացված միջոցների շարունակվող արտահոսքը նույնպես թույլ չի տալիս ներդրողներին թուլանալ։ Ոսկու գները շարունակում են ճնշման տակ մնալ` հաշվի առնելով այն, որ մետաղների շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները կրճատում են իրենց երկար դիրքերի չափերը։ Վերջին շաբաթվա հաշվետվությունում նման տվյալներ է ներկայացրել  CFTC  հումքային ֆյուչերսների առուվաճառքի կոմիտեն։ Այդուհանդերձ, տեխնիկական վերլուծության դիրքորոշումից` ոսկու գնանշումներն ընթացիկ ամսում հավանաբար կվաճառվեն մեկ տրոյական ունցիայի դիմաց 1524,0 – 1630,0 ԱՄՆ դոլարի միջակայքում։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է նաև ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց նախատեսված մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել մարտին գրանցված մեծածախ առևտրի տվյալների հրապարակմանը, ապրիլին գրանցված Միչիգանի համալսարանի վստահության ինդիկատորի նախնական թվերին, ինչպես նաև  նախորդ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստների առաջնային հայտերի քանակին։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել մարտին գրանցված սպառողական գնաճի թվերը, ինչպես նաև ԵԿԲ ամսական հաշվետվության հրապարակումը։ Սպասումների համաձայն` օվկիանոսի մյուս կողմից ստացված չափավոր դրական վիճակագրությունը, ինչպես նաև եվագոտուց ստացված թույլ տվյալները ճնշում կգործադրեն դեղին մետաղի գնանշումների վրա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու համար աջակցություն կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1538,0 ԱՄՆ դոլար նշանակումը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 0,70 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,3420 ԱՄՆ դոլար։ Այդուհանդերձ, հաշվետու ժամանակահատվածում անհավասար առուվաճառքների արդյունքում` հստակ միտում այդպես էլ չնշանակվեց։ Կարմիր մետաղի գնանշումների անկումն առավելապես տեղի ունեցավ շաբաթվա առաջին կեսին։ Այդ ակտիվի գները նվազեցին մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով ութամսյա նվազագույն 3,3035 ԱՄՆ դոլար, որը ճնշման տակ է հայտնվել ԱՄՆ–ի և Չինաստանի վերամշակող արդյունաբերության թույլ մակրոտվյալների, ինչպես նաև ամրապնդվող ամերիկայն արժույթի կողմից։

Միաժամանակ Լոնդոնի մետաղների բորսայում տվյալ ակտիվի բորսային պաշարի ռեկորդային նոր աճն ընթացիկ շաբաթ նույնպես խոչընդոտեց կարմիր մետաղի գնանշումների աճին։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի գնանշումները բոլոր հնարավորություններն ունեն վերսկսելու ամերիկյան արժույթի նվազման չափով բարձրացող դինամիկան։ Միաժամանակ էական ազդեցություն կարող են ունենալ ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի արձանագրությունները, որոնք նախատեսված են չորեքշաբթի, քանի որ մեղմ դրամավարկային քաղաքականության նկատմամբ հակվածության ցանկացած փոփոխություն, հավանաբար, կհրահրի կարմիր մետաղի շուկայի տատանմանը։

Կարմիր մետաղի դինամիկայի վրա կարող են նաև ազդել Չինաստանից ստացված նորությունները, մասնավորապես` մարտին գրանցված արտաքին առևտրի վիճակագրությունը։ Ակնկալվում է, որ ներկրման վիճակագրությունը, հավանաբար, կվկայի իրավիճակի որոշակի բարելավման մասին, որի կապակցությամբ, պղնձի գնանշումները կարող են փոքր–ինչ բարձարնալ։ Սակայն, եթե չնայած կանխատեսումներին` տվյալ վիճակագրությունը ավելի վատ գտնվի, պղնձի նվազումը կարող է ամրապնդվել։ Ընթացիկ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման  ենթադրելի միջակայքը  կազմում է մեկ ֆունտ պղնձի դիմաց ,26 – 3,42 ԱՄՆ դոլար։–0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև