Հայաստանի ԿԲ–ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

08.04.2013 16:37
Հայաստանի ԿԲ–ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 8-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52074141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 827 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 728 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  99 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 913 249 146 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3948 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.4500 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև