ԵՄ–ի դրամային խթանումը չի գործում. Saxo Bank–ի ղեկավար

09.04.2013 14:37
ԵՄ–ի դրամային խթանումը չի գործում. Saxo Bank–ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրամիության մակարդակով անցկացվող դրամային խթանման քաղաքականությունը չի գործում, վստահեցնում է դանիական Saxo Bank–ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Լարս Սեյեր Կրիստենսենը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դրամավարկային խթանումը չի աշխատում։ Պետք է հիմար լինել նման լուծումներով աշխատանքը շարունակելու համար»,–երեքշաբթի բանկիրի խոսքն է մեջբերում բելգիական La Libre Belgique թերթը։

Կրիստենսենի կարծիքով, հենց եվրոպական արժույթը` եվրոն, զգալի չափով պատասխանատու է այն խնդիրների համար, որ այսօր ունի մեծ Եվրոպան։ «Եվրոն  չպետք է լույս աշխարհ գար։ Այսօր եվրոպացի հարկատուներն ուրիշների փոխարեն վճարելու որևէ ցանկություն չունեն։ Ոչ մի համաձայնություն և շարժունության գոյություն չունի եվրոպացի աշխատակիցների միջև։ Լեզվական անջրպետը շատ կարևոր գործոն է մնում»,– հայտնել է տնտեսագետը։

Նա կարծում է, որ եվրոյի գոտին պետք է սահմանափակվի ԵՄ–ի առավել զարգացած երկրներով. «Ես խորհուրդ եմ տալիս եվրոն պահպանել միայն նման տնտեսություններով երկրներում` Բելգիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Ավստրիայում»։

Ըստ նրա, անհրաժեշտ է մշակել եվրագոտուց դուրս գալու մեխանիզմ։ «Թույլ երկրները (արժութային միության մասնակիցները) կկարողանան ավելի դյուրին վերականգնվել իրենց արժույթների արժեզրկման շնորհիվ»,– վստահ է Կրիստենսենը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև