Կիպրոսի ԿԲ–ն սառեցրել է Bank of Cyprus–ի չապահովագրված դեպոզիտների 60%–ը

09.04.2013 15:12
Կիպրոսի ԿԲ–ն սառեցրել է Bank of Cyprus–ի չապահովագրված դեպոզիտների 60%–ը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի Կենտրոնական բանկը երկուշաբթի երեկոյան հայտարարել է, որ կղզու` Bank of Cyprus խոշորագույն բանկում չապահովագրված դեպոզիտների տերերը չեն կարողանա միջոցների 60 տոկոսը ստանալ առնվազն մինչև սեպտեմբեր։

ԵՄ–ի և ԱՄՀ–ի վարկերի դիմաց` Կիպրոսը փորձում է վերականգնել իր բանկային համակարգը։ Ընդհանուր առմամբ չապահովագրված դեպոզիտների 22.5 տոկոսը (ավելի քան 100 հազար դոլար) կսառեցվեն, քանի դեռ պատրաստվում է բանկի ակտիվների գնահատման զեկույցը, ասվում է ԿԲ հայտարարությունում։ Զեկույցը պատրաստ կլինի հուլիսին, և 90 օրվա ընթացքում կլուծվի` փոխանցել, արդյո՞ք, այդ միջոցները բանկի բաժնետիրական կապիտալ։ Ավելի վաղ չապահովագրված դեպոզիտների գումարի 37.5 տոկոսն ավտոմատ կփոխակերպվեն բանկի` ֆինանսական սնանկացմամբ արժեզրկված բաժնետոմսերի։

Միաժամանակ մնացած 40 տոկոսը նույնպես «ժամանակավորապես սառեցվել են» լիկվիդայնության պահպանման համար, պարզաբանում է ԿԲ–ն։ Ներկայում այդ միջոցների միայն քառորդ մասն է դուրս բերվել։ Դա կատարվել է կապիտալի շարժման վերահսկողության կոշտ կանոնների աստիճանական թուլացմամբ։ Այդպիսով, ավելի քան 100 հազար եվրոյի ավանդատուները կարող են տնօրինել ներդրած գումարի միայն տասը տոկոսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Իրենց ավանդատուների, արժեթղթերի տերերի և բաժնետերերի հաշվին բանկերի վերակազմավորման (bail-in) որոշումն ընդունվել է մարտին Եվրախմբի կողմից նրանից հետո, երբ Կիպրոսը հրաժարվեց կղզու բանկերում բոլոր դեպոզիտներով հարկադիր դուրսգրումների գաղափարից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև