Հայաստանի ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալի միջնաժամկետ ՊԳՊ է հետ գնել

09.04.2013 16:57
Հայաստանի ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամ ծավալի միջնաժամկետ ՊԳՊ է հետ գնել

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը ապրիլի 9-ին 1 մլրդ դրամ ծավալի միջնաժամկետ պետական արժեկտրոնային գանձապետական պարտատոմսեր է հետ գնել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հետ են գնվել AMGN36294142 թողարկման արժեկտրոնային պարտատոմսեր:

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:

Հետգնման ներկայացված ծավալը կազմել է ավելի քան 2,8  մլն. դրամ, իսկ սահմանային եկամտաբերությունը 9.7700 տոկոս է: ($1 – 418,51 դրամ է)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև