ԱԽՏ բորսաներն առավելապես բարձրացումով են բացվել Չինաստանից ստացված տվյալների հիման վրա

10.04.2013 10:58
ԱԽՏ բորսաներն առավելապես բարձրացումով են բացվել Չինաստանից ստացված տվյալների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի՝ ապրիլի 10-ի առուվաճառքներն առավելապես բացել են բարձրացմամբ` Չինաստանի գնաճային մտավախությունների նվազման ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,11% –ով՝ կազմելով 13177,31 կետ: Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,37%–ով՝ հասնելով 1927,94 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում աճել է 0,20%՝ հասնելով 4976,84 կետի:

Չինաստանի իշխանությունների տվյալների համաձայն, մարտին երկրի գնաճը դանդաղեց` տարեկան կտրվածքով կազմելով 2,1 տոկոս` փետրվարին 3,2 տոկոսի համեմատ, այն ժամանակ, երբ ընդամենը մինչև 2,5 տոկոսի չափով դանդաղեցում էր ենթադրվում։

KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև