Հայաստանի ՎԿ–ների կողմից գյուղատնտեսության վարկավորման ծավալն ավելացել է 5,4%–ով` հասնելով 32,6 մլրդ դրամի

10.04.2013 18:35
Հայաստանի ՎԿ–ների կողմից գյուղատնտեսության վարկավորման ծավալն ավելացել է 5,4%–ով` հասնելով 32,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունները 2013 թվականի փետրվարի 28–ի դրությամբ գյուղատնտեսությանը մոտ 32,6 մլրդ դրամի վարկ են տրամադրել, ինչը հունվարի վերջի ցուցանիշից շատ է 5,4 տոկոսով, տեղեկանում ենք Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուից։

Միաժամանակ բուսաբուծության ոլորտ ուղղված վարկերը փետրվարի վերջին կազմել են 15,2 մլրդ դրամ` հունվարի 14,3 մլրդ դրամի դիմաց, իսկ անասնաբուծությանն ուղղված վարկերը` 16,6 մլրդ դրամ` 15,8 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ վարկային կազմակերպությունների կողմից առևտրի վարկավորման ծավալը փետրվարի վերջին կազմել է 19,7 մլրդ դրամ, ինչը դեկտեմբերի ցուցանիշից պակաս է 2,3 տոկոսով։ Միաժամանակ, փետրվարին վարկային ներդրումներն առևտրում կազմել են 16,3 մլրդ դրամ, իսկ մեծածախ առևտրում` գրեթե 3,1 մլրդ դրամ։

ԿԲ–ի համաձայն` վերամշակող արդյունաբերության վարկավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել է 9,4  մլրդ դրամ` հունվարի համեմատ ավելանալով 4,2 տոկոսով։ Հատկանշական է, որ այս ճյուղի վարկավորման հիմնական մասը բաժին է ընկել սննդի արդյունաբերությանը` կազմելով մոտ 3,6 մլրդ դրամ։

2012 թվականի փետրվարի 28–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 33 վարկային  կազմակերպություն։ ($1 –ը 418,31 դրամ է)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև