ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է 2013 թվականին գյուղատնտեսական վարկավորման շուկա դուրս գալ. Գուսև

10.04.2013 19:45
ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է 2013 թվականին գյուղատնտեսական վարկավորման շուկա դուրս գալ. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրում է 2013 թվականի երկրորդ կեսին դուրս գալ գյուղատնտեսական վարկավորման շուկա, չորեքշաբթի լրագրողներին ասաց բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Մենք թեստավորել ենք այդ ծրագիրը և տարվա երկրորդ կեսից կներմուծենք այն արդյունաբերական մասշտաբով»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նրա խոսքով` ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես էլ բաժնետերերի համար ակնհայտ է, որ այդ ուղղությունն ամենահեռանկարայիններից մեկն է։

«Մենք վարկավորման բավական մեծ մասնաբաժին ունենք շուկայում և այսօր ներկայացված ենք վարկավորման բոլոր սեգմենտներում, բացի գյուղատնտեսության վարկավորումից, ընդ որում` մեր ցանցը ավելի քան 40 մասնաճյուղ ունի Երևանից դուրս։ Կարծում եմ, որ այդ ուղղությունը մեզ համար  ամենահեռանակարային ուղղություններից մեկը կլինի»,– նշեց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև