Հայաստանի ԿԲ–ն պետք է նվազեցնի պարտադիր պահուստավորման նորմատիվը. Գուսև

10.04.2013 21:04
Հայաստանի ԿԲ–ն պետք է նվազեցնի պարտադիր պահուստավորման նորմատիվը. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ–ն պետք է կրճատի պարտադիր պահուստավորման նորմատիվը, որ բանկերը կարողանան մեծացնել պորտֆելն առանց կապիտալի էական ներգրավման, չորեքշաբթի լրագրողներին ասաց բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

«Դրա համար պահուստ կա, դա թույլ կտա շուկայի բազմաթիվ խաղացողների լրացուցիչ առաջարկներ կատարել տնտեսության մի շարք հատվածներում և այս պահին վարկավորել տնտեսության համար իսկապես հեռանկարային և կարևոր ոլորտներ»,– չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։

Գուսևի խոսքով, Հայաստանի շատ բանկեր, ի վիճակի լինելով հետագայում վարկավորել տնտեսությունը, հնարավորություն չունեն ավելացնելու իրենց կապիտալը։

«Կարծում եմ, որ դա պետք է լինի քաղաքական որոշում` տնտեսության գերակա հատվածների վերաբերյալ, պետք է լինի պետական աջակցության ծրագիր, այդ թվում` արտոնյալ ֆինանսավորման հնարավորություններ բանկային հատվածի միջոցով։ Մենք դրան պատրաստ ենք, և ունենք մեր առաջարկությունները, որոնցից մեկը վերաբերում է ակտիվների պահուստավորմանը»,– նշեց նա։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև