S&P–ն վերանայել է Կիպրոսի վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը

11.04.2013 11:13
S&P–ն վերանայել է Կիպրոսի վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s Ratings Services միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Կիպրոսի վարկանիշի կանխատեսումը` այն «բացասականից» բարձրացնելով «կայունի»։

Երկարաժամկետ վարկային վարկանիշը հաստատվել է ССС, կարճաժամկետը` С մակարդակում։ Այդ մասին նշվում է գործակալության զեկույցում, հաղորդում է rbc.ru–ն։

Որոշումը կայացվել է գործակալության փորձագետների կանխատեսման հիման վրա, ովքեր ենթադրում են, որ Կիպրոսի կառավարությունն ամեն դեպքում ընդառաջ կգնա արտասահմանցի վարկատուներին և կընդունի 10 մլրդ եվրոյի չափով օգնությունը` նրանց առաջարկած պայմաններով։ Բացի այդ, ակնկալվում է, որ առաջին դրամաշնորհը Կիպրոսի հաշվին կլինի մինչև 2013թ.–ի հունիսը, երբ երկիրը պարտավորված կլինի պարտատոմսերը մարել։

Գործակալությունից նշում են, որ վարկային օգնության ծրագիրը տրամադրվում է Նիկոսիային` շահավետ պայմաններով և մարման երկարատև ժամկետով։ Վերջին հաշվով վարկանիշի վերանայումն արտացոլում է գործակալության կարծիքը, որի համաձայն, չնայած լուրջ բարդություններին, Կիպրոսի տնտեսությունում բացակայում է ի անհապաղ դեֆոլտ հայտարարելու ռիսկը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև