Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2013թ.–ի փետրվարին ավելացել է 0,2 տ.կ.-ով՝ հասնելով 12,2%-ի

11.04.2013 11:21
Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2013թ.–ի փետրվարին ավելացել է 0,2 տ.կ.-ով՝ հասնելով 12,2%-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2013թ.-ի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել է 0,2 տ.կ.-ով՝ հասնելով 12,2 տոկոսի, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ:

Միաժամանակ, տվյալների համաձայն, 2013 թվականի նշված ժամանակահատվածում  դրամային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքն ավելացել է 0,4 տ.կ.-ով և ամրապնդվել 12,2 տոկոսի մակարդակում, իսկ դոլարով տրված վարկերի տոկոսադրույքը մնացել է 12 տոկոսի մակարդակում։

Դրան զուգընթաց, Հայաստանի առևտրային բանկերի կողմից փետրվարին տրված դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքը կազմել է 16,9 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 0,65 տոկոսով, իսկ արտարժութային վարկերինը՝ 13,62 տոկոս՝ մեկ ամսում նվազելով 0,4 տ.կ.-ով:

Միաժամանակ, փետրվարին դրամային կարճաժամկետ վարկերը տրվել են միջինը 16,15 տոկոս դրույքաչափով՝ նախորդ ամսվա  16,6 տոկոսի փոխարեն, իսկ արտարժութային վարկերը՝ 13,2 տոկոսով՝ նախորդ ամսվա 13,05 տոկոսի փոխարեն: ($1- 418,31 դրամ ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև