Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները փետրվարին ավելացել են 3,4%-ով և 261,5 մլրդ դրամ կազմել

11.04.2013 15:00
Հայաստանի ԿԲ-ի զուտ ներքին ակտիվները փետրվարին ավելացել են 3,4%-ով և 261,5 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի զուտ ներքին ակտիվները 2013թ.-ի փետրվարին կազմել են շուրջ 261,5 մլրդ դրամ՝ 3,4 տոկոսով ավելանալով նախորդ ամսվա համեմատ, ասվում է «ՀՀ ԿԲ ամփոփ հաշվեկշռային ցուցանիշներ» հաշվետվության մեջ։

Հաշվետվության համաձայն` կառավարության նկատմամբ ԿԲ պահանջները կազմել մինուս 121,9 մլրդ դրամ` 2013թ.–ի հունվարի մինուս 130,7 մլրդ դրամի դիմաց: Միաժամանակ փետրվարի ընթացքում առևտրային բանկերի նկատմամբ ԿԲ պահանջները նվազել են 4,1 տոկոսով և ամսվա վերջին կազմել ավելի քան 168 մլրդ դրամ, այլ պահանջները ավելացել  են 3,4 տոկոսով և կազմել շուրջ 215,4 մլրդ դրամ։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, փետրվարին զուտ միջազգային պահուստները կազմել են շուրջ 418 մլրդ դրամ՝ 3,7 տոկոսով ավելանալով  հունվարի համեմատ, իսկ փողի բազան կազմել է շուրջ 679,5 մլրդ դրամ՝ 3,6 տոկոսով աճելով նախորդ ամսվա համեմատ ($1-418,31 դրամ Է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև