Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թ.–ի արդյունքներով կրճատվել են 6.8%–ով` կազմելով 1799.4 մլն դոլար

11.04.2013 17:09
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թ.–ի արդյունքներով կրճատվել են 6.8%–ով` կազմելով 1799.4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2012 թվականի ավարտին կազմել են 1799.4 մլն դոլար` տարեսկզբի համեմատ կրճատվելով 6.8 տոկոսով, տեղեկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը` 1 799 376 166.37 միլիոն դոլարը, ընդգրկված է փոխարկելի արժույթում։

Հաղորդագրության համաձայն` ԱՄՀ–ի փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել են 31.7 մլն դոլար` տարեսկզբի 57 մլն դոլարի դիմաց։ ($1-ը 418.02 դրամ է)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև