NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 11–ին դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

11.04.2013 19:00
NASDAQ OMX Արմենիայում ապրիլի 11–ին դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա ապրիլի 11–ին դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիայից:

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է ապրրիլի 10–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել էր մեկ դոլարի դիմաց 418 դրամ։

Ապրիլի 11–ի արդյունքներով` միջին շուկայական գները կազմում են` $1 –418,02 դրամ, €1 –547,44 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև