«ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն կնքել է առաջին համատեղ ֆակտորինգային գործարքը «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ–ի հետ

12.04.2013 11:39
«ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն կնքել է առաջին համատեղ ֆակտորինգային գործարքը «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ և «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ–ն համատեղ իրականացրել են ֆակտորինգային առաջին գործարքը Հայաստանի և Ռուսաստանի միջև, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Գործարքի շրջանակներում ՎՏԲ -Հայաստան Բանկը տրամադրում է ֆինանսավորում հաճախորդին, իսկ ՎՏԲ Ֆակտորինգը իր վրա է վերցնում ռուսական դեբիտորական ռիսկը: Ֆինանսավորման հաստատված սահմանաչափը գերազանցում է 100 մլն ռուբլին:

«Նախագծի իրականացման սխեման եզակի է Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար. մի կողմից գործարքը իրականացվել է երկֆակտորային միջազգային ֆակտորինգի մոդելով, իսկ մյուս կողմից երկու ֆակտորները հանդիսանում են միևնույն բանկային ՎՏԲ խմբի անդամ, ինչով և ապահովվում են հնարավորություններ սահմանաչափային քաղաքականության սկզբունքների կոորդինացման, որոշումների ընդունման արագության, հաճախորդներին ծառայությունների մատուցման օպերատիվության, ճկունության ցուցաբերման համար և այլն»,– նշված է հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսև նշել է. «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ ներդրել է ֆակտորինգ ծառայությունը կորպորատիվ հաճախորդների համար 2010թ. վերջին: Ի շնորհիվ ՎՏԲ խմբի երկրների միջև և ՎՏԲ-Ֆակտորինգի հետ շահավետ փոխհամագործակցության` 2013թ. սկզբին մենք կարողացանք իրականացնել առաջին միջազգային գործարքը: Մենք տեսնում ենք միջազգային ֆակտորինգը մեր երկրների միջև առկա ապրանքաշրջանառության մեջ օգտագործելու մեծ ներուժ: Մեր տեսակետից, Հայաստանի արտահանման միտում ունեցող տնտեսության համար անհրաժեշտ է հենց միջազգային ֆակտորինգը, որպես արտահանման ռիսկերի ծածկման և միևնույն ժամանակ, որպես առանց գրավի ֆինանսավորման մեխանիզմ: Այդ պատճառով մենք ՎՏԲ Ֆակտորինգի հետ համատեղ կարող ենք մեր հաճախորդ-արտահանողներին առաջարկել այս համալիր ծառայությունը լավագույն պայմաններով` օգտագործելով մասնագիտացված կազմակերպությունների և ՎՏԲ խմբի կազմում գտնվող բանկերի աճող ցանցի առավելությունները:

«Իրագործել նման գործարք հնարավոր դարձավ միայն ի շնորհիվ այն փաստի, որ ՎՏԲ խումբը ներկայացված է Հայաստանում -, նշեց «ՎՏԲ Ֆակտորինգ» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Անտոն Մուսատովը, - Մեզ համար սա առաջին միջազգային գործարքն է և մենք տեսնում ենք միջազգային ֆակտորինգի զարգացման մեծ նախադրյալներ երկրներում, որտեղ առկա են ՎՏԲ խմբի դուստր ձեռնարկությունները, Քանզի խումբը, Ռուսական բանկերի նկատմամբ ունի եզակի միջազգային ցանց` 30 բանկեր և ֆինանսական կազմակերպություններ աշխարհի 20 երկրներում: Մեր ծրագրերում են մինչև 2013թ. վերջը հաստատել համագործակցություն նաև Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի հետ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև