ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումները փետրվարի վերջին 117,3 մլրդ դրամ են կազմել

12.04.2013 13:21
ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումները փետրվարի վերջին 117,3 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները 2013թ.–ի փետրվարի վերջին կազմել են 117,3 մլրդ դրամ (առանց կուտակված տոկոսների), ինչը 2,9 տոկոսով շատ է 2013թ.–ի փետրվարի ցուցանիշից, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրից։

Տնային տնտեսությունների վարկավորման ծավալը 2013թ.–ի փետրվարի դրությամբ կազմել է 84 մլրդ դրամ, ինչը 3,3 տոկոսով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից։

Միաժամանակ տնտեսության բոլոր ոլորտներում հատկացված վարկերի ընդհանուր ծավալում տնային տնտեսություններին հատկացված վարկերի ծավալը կազմել է 71,7 տոկոս, ընդ որում 60,5 մլրդ դրամը կազմել են ազգային արժույթով հատկացված վարկերը, իսկ 23,6 մլրդ դրամը` արտարժույթով։

Միաժամանակ փետրվարի արդյունքներով ձեռնարկությունների վարկավորման ծավալը կազմել է շուրջ 31,7 մլրդ դրամ` 2013թ.–ի հունվարին գրանցված 31,7 մլրդ դրամի դիմաց (3% աճ)։

ԿԲ տվյալների համաձայն, տնտեսության բոլոր ոլորտներում հատկացված վարկերի ընդհանուր ծավալում ձեռնարկություններին հատկացված վարկերի ծավալը կազմել է 27 տոկոս, ընդ որում 12,1 մլրդ դրամը կազմել են ազգային արժույթով հատկացված վարկերը, իսկ 19,6 մլրդ դրամ` արտարժույթով հատկացված վարկերը։

2012թ.–ի փետրվարի 28–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն։ ($1 – 418,02 դրամ)  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև