Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի փետրվարին 5.28% է կազմել

12.04.2013 14:18
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2013թ.–ի փետրվարին 5.28% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված  ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի փետրվարին  կազմել է 5.28 տոկոս, ինչը 0.95 տ.կ.–ով շատ է 2013 թվականի հունվարի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն մասնաբաժինը փետրվարին բաժին է ընկել առևտրի ոլորտին` մոտ 1.14 տոկոս (հունվարի մասնաբաժինը` 0.77%)  սպառողական վարկերին` 0.9 տոկոս (հունվարի մասնաբաժինը` 0,8%) և մոտ 0.8 տոկոս (մասնաբաժինը 2012 թվականին` 0.25%)։

Մշակող արդյունաբերությունում չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 0.68 տոկոս, գյուղատնտեսությունում` 0.50 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0.41 տոկոս, հանրային սննդի ոլորտում` 0.26 տոկոս։ Միաժամանակ, ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվները բացակայում են։

Առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվարի վերջին կազմել է 2546,7 մլրդ դրամ։

2013 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 21 առևտրային բանկ։($1 – 418,02 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև