2013թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առևտրային կետերի շրջանառությունը աճել է մոտ 46%-ով

13.04.2013 10:42
2013թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ առևտրային կետերի շրջանառությունը աճել է մոտ 46%-ով

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 802 568  հազ. ՀՀ դրամ, հաղորդում է Բանկի մամուլի ծառայությունը։

2012 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 45.55%:

Վերոնշյալ ցուցանիշի կտրուկ աճը պայմանավորված է նոր ծառայության` ինտերնետ-էքվայրինգի ներդրման հետ (Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետի համաշխարհային ցանցում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար):

Այլ բանկերի առևտրային կետերում Բանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 485 888 հազ. ՀՀ դրամ, իսկ 2012 թվականի 1-ին եռամսյակի համեմատ այն աճել է 21.97%-ով:

Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 9 277 մլն ՀՀ դրամ, որից 2 953 մլն ՀՀ դրամը` Բանկի ՊՈՍ-տերմինալների և 6 324 մլն ՀՀ դրամը` բանկոմատների միջոցով: Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 9 277 մլն ՀՀ դրամ, որից 2 953 մլն ՀՀ դրամը` Բանկի ՊՈՍ-տերմինալների և 6 324 մլն ՀՀ դրամը` բանկոմատների միջոցով:

2013 թվականի 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկվել է 3692 պլաստիկ քարտ, որից 2691 VISA, 996 MasterCard և 5 ArCa քարտ: Ակտիվորեն զարգանում է նաև Բանկի վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը։

«2013թ.–ի մարտի 31–ի դրությամբ վճարային քարտերի սպասարկման ցանցում տեղադրվել է բանկոմատ – 76 հատ, կանխիկացման ՊՈՍ տերմինալ - 40 հատ, առևտրային ՊՈՍ տերմինալ - 299 հատ»,– ասվում  է հաղորդագրության մեջ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև