Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի փետրվարին աճել են 0,61%–ով` հասնելով 255,7 մլրդ դրամի

13.04.2013 11:16
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի փետրվարին աճել են 0,61%–ով` հասնելով 255,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում համախառն ներդրումները 2013թ.–ի փետրվարին, հունվարի համեմատ,  ավելացել են 0,61 տոկոսով և կազմել 255,7 մլրդ դրամ, տեղեկացվում է 2013 թվականի փետրվարի ՀՀ ԿԲ  ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների ներդրումները փետրվարին կազմել են 255,5 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 0,61տոկոսով ։

Միաժամանակ պետական պարտատոմսերում հայկական բանկերի կողմից կատարված ներդրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 14,6 տոկոսով և կազմել 156,6 մլրդ դրամ, իսկ պետական պարտատոմսերում ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են 73,1 մլրդ դրամ` կրճատվելով 18,7 տոկոսով։

Ոչ բանկային գործակալների և դիլերների կողմից պետական պարտատոմսերում ներդրումներն ընթացիկ տարվա փետրվարին կազմել են մոտ 1,17  մլրդ դրամ (մեկ ամսում` 10%–անոց աճ), իսկ ոչ բանկային ներդրողների կողմից` 24,5  մլրդ դրամ (5,9%–անոց անկում)։
Միաժամանակ պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների ներդրումները կազմել են  203  մլն դրամ (0,99%–անոց աճ)։ ($1 – 417,65 դրամ է)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև